Գլխավոր Լրահոս

Փոփոխություններ են կատարվել վարորդական վկայական ստանալու կարգում

Փոփոխություններ են կատարվել վարորդական վկայական ստանալու կարգում
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի մասին։ Ըստ փոփոխությունների՝ ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը․ 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։ Տեսական քննությունների անցկացումն այժմ բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ «A» կարգի, «A1» և «B1» ենթակարգերի դեպքում գործնական քննությունն ընդունվելու է միայն ավտոդրոմներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։ «B» կարգի դեպքում գործնական քննությունն ընդունվելու է միայն իրական պայմաններում։ Մյուս բոլոր կարգերի և դրանց ենթակարգերի դեպքում քննություններն իրականացվելու են և´ ավտոդրոմներում, և՛ երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։ Նոր կարգի համաձայն՝ վարորդական իրավունքի վկայական կտրամադրվի նաև մոպեդ վարելու համար։ Վարորդական իրավունքի նոր կարգի կիրառումը ուժի մեջ պետք է մտներ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից, սակայն ոստիկանությունն առաջարկել էր այն հետաձգել։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում