Գլխավոր Լրահոս

2020 թ․ 1000 խոշոր հարկատուները 74 մլրդ դրամ ավելի քիչ հարկ են վճարել

2020 թ․ 1000 խոշոր հարկատուները 74 մլրդ դրամ ավելի քիչ հարկ են վճարել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թ. հարկային տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողները նախորդ տարի վճարել են 987,6 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ պակաս է 74 մլրդ դրամով կամ 7%-ով: 2020 թ. ֆինանսական տարվա արդյունքներով՝ երկրի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 50,6 մլրդ դրամ: 2019 թ. նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 57 մլրդ դրամ և կրկին առաջինն էր 1000 խոշոր հարկատուների ցանկում։ 2-րդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է՝ 45,5 մլրդ դրամ վճարած հարկերով: 2019 թ. ընկերության մուտքերը կազմել էին 43,6 մլրդ դրամ: «Գազպրոմ Արմենիային» հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որի վճարած հարկերը կազմել են 41,6 մլրդ դրամ՝ 2019 թ. 51,3 մլրդ դրամի փոխարեն: 4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որն 2020 թ. ընթացքում վճարել է 23 մլրդ դրամ հարկ: 2019 թ․ ընկերության մուտքերը 13,6 մլրդ դրամ էին: 5-յակը եզրափակում է «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 18,7 մլրդ դրամ հարկով: 2019 թ. տվյալներով՝ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը» վճարել էր 19,2 մլրդ դրամ: «ՍիփիԷս Օիլ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է՝ 17,9 մլրդ դրամով, որին հաջորդում են «Ֆլեշը»՝ 16 մլրդ դրամ, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 15,2 մլրդ դրամ, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 14,7 մլրդ դրամ: 1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը», որը 2020 թ. ընթացքում վճարել է 13 մլրդ դրամ: Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 4-ը ներկայացնում են ծխախոտի արտադրության և վաճառքի, 3-ը՝ էներգակիրների ներմուծման, 2-ը՝ հանքարդյունաբերության և 1-ը՝ կապի ոլորտները։ 2019 թ. համեմատ 2020 թ. 1000 խոշոր հարկատուների տասնյակում մեծ փոփոխությունների տեղի չեն ունեցել։ Առաջին 9 ընկերություններից որոշներն ուղղակի բարձրացել կամ իջել են մեկ կամ մի քանի տեղով։ Միայն 2019 թ․ 10 խոշոր հարկատու «Վեոն Արմենիային» (Beeline) փոխարինել է «ՄՏՍ Հայաստանը»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում