Գլխավոր Լրահոս

Կան ցանկություններ այս կամ այն կողմի մոտ, բայց որևէ պայմանավորվածություն չկա․ Մհեր Գրիգորյանը՝ «Կոմերսանտի» քարտեզի մասին

Կան ցանկություններ այս կամ այն կողմի մոտ, բայց որևէ պայմանավորվածություն չկա․ Մհեր Գրիգորյանը՝ «Կոմերսանտի» քարտեզի մասին
«Կոմերսանտի» հրապարակած քարտեզը կամ ցանկություն է, կամ ինչ-որ մտածելակերպ, որը որևէ բան չի նշանակում։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ հստակ ուղիների, ենթակառուցվածքների վերաբերյալ նման քննարկում չի եղել։ «Այո, մտքեր փոխանակվել են այդ հարցի շուրջ նաև ռուսական կողմի հետ, բայց ոչ որևէ կոնկրետ ուղղություն։ Դեռ ավելին ասեմ, ավելի շատ քննարկվում է բոլոր ուղղությունների հարցը՝ թե ճանապարհ, թե երկաթգիծ, որտեղ կա կպնելու պոտենցիալ։ Ավելի շատ քննարկվում է այդ տեսանկյունից։ Նախնական տպավորություններ կան և հարցեր են քննարկվել մեծամասամբ ռուսական կողմի հետ, քան կոնկրետ որևէ ուղղություն, առավելևս՝ ենթակառուցվածք»,- ասաց Մհեր Գրիգորյանը։ Նա նշեց, որ քննարկումները նոր պետք է սկսվեն՝ թե ուղիների, թե ենթակառուցվածքների մասով․ «Պարզ է, որ կան ցանկություններ այս կամ այն կողմի մոտ, բայց որևէ պայմանավորվածություն չկա»,- հայտնեց փոխվարչապետը։ Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել էր տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ հունվարի 11-ին Մոսկվայում համաձայնության են եկել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Հակոբ Ասլանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում