Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը բացո՞ւմ է սահմանը ՀՀ քաղաքացիների համար

Ռուսաստանը բացո՞ւմ է սահմանը ՀՀ քաղաքացիների համար

Առաջիկա օրերին «Արմենիա» ավիաընկերությունը կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի Ռուսաստան։ Այս մասին հունվարի 21-ին հայտնել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դեպի Ռուսաստան կանոնավոր չվերթները կվերսկսվեն առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, այս ամսվա վերջին: «Հայաստանի քաղաքացիները կկարողանան անարգել մուտք գործել Ռուսաստան, եթե ունենան Covid 19-ի թեստի բացասական արդյունքը», - գրել է Խաչատրյանը Facebook-ի իր էջում:

Հայաստանի ԱԳՆ-ից ոչ հաստատում, ոչ հերքում են «Արմենիա» ավիաընկերության տարածած տեղեկությունն առ այն, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել մուտք գործել Ռուսաստան, եթե ունենան Covid 19-ի թեստի բացասական արդյունք:

Հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները:

Նրա խոսքով, կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Փոխվարչապետը սակայն այդ համակարգի գործարկման հստակ ժամկետներ չնշեց:

ՀՀ կառավարությունն այդ մասին 2020-ի դեկտեմբերի 27-ին արդեն իսկ որոշում է ընդունել, հիմա սպասում են նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում