Գլխավոր Լրահոս

Հայտնի են կառավարության շենքը զավթելու փորձի գործով ձերբակալված անձանց անունները

Հայտնի են կառավարության շենքը զավթելու փորձի գործով ձերբակալված անձանց անունները
Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալված անձինք են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանի և Տիգրան Չոբանյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։ Փաստաբանը հայտնեց, որ ձերբակալման դեմ բողոքներ է ներկայացվել դատարան։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով հինգ անձ է ձերբակալվել։ Հունվարի 28-ին ընդդիմությունը Հանրապետության հրապարակում հանրահավաք էր իրականացրել՝ իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու պահանջով։ Հանրահավաքի ընթացքում բախում էր տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, 26 անձ բերման էր ենթարկվել։ Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում