Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել մնացած 57 գերեվարված հայ զինծառայողներին

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել մնացած 57 գերեվարված հայ զինծառայողներին
Եվրամիությունը ողջունել է 5 հայ ռամագերիների ազատ արձակումը և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել մնացած 57 գերեվարված հայ զինծառայողներին։ Այս մասին Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։ «ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի կողմից գերեվարված 5 հայ զինծառայողների ազատ արձակումը։ Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մնացած 57 կալանքի տակ գտնվողներին։ Դա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- գրել է Պետեր Ստանոն։ Հունվարի 28-ին ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, Հայաստան էին վերադարձել 5 գերիներ։ Գերության մեջ գտնվող մյուս զինծառայողներն էլ հեռախոսակապով զրուցել էին իրենց հարազատների հետ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում