Գլխավոր Լրահոս

«Մտածեք Ձեր ապագայի մասին»․ Խաչատուրովը՝ Դանիբեկյանին

«Մտածեք Ձեր ապագայի մասին»․ Խաչատուրովը՝ Դանիբեկյանին

Մարտի 1-ի գործով փետրվարի 2-ի նիստին մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։

Միջնորդության քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև մեկ այլ մեղադրյալ Յուրի Խաչատուրովը։ 

«Ինձ մի քիչ զարմացնում է, միթե մեր երկրում չկա՞ն այլ դատավորներ, որոնք նման են Ձեզ կամ Ձեզնից ավելի հնազանդ են։ Մենք ռիսկի ենք գնում՝ Ձեզ ինքնաբացարկ ներկայացնելով։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, երբ գնաք խորհրդակցական սենյակ, հանեք դիմակը և նայեք հայելու մեջ, եթե հայելի չունեք, ձեռք բերեք այն, հիշեք փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքերը, և ինքներդ Ձեզ ասեք՝ «Ես կատարել եմ հանցագործություն, կան փաստեր, ինչպես կարող եմ դատել Էրիկ Ալեքսանյանի վստահորդին»։ Կարծում եմ՝ սա գրեթե անհնար է, բայց հանկարծ, եթե Դուք որոշեք հրաժարվել այս գործից, եթե դրանից հետո Ձեզ վրա դատախազությունը «շատ նեղանա», և քրեական գործ հարուցվի, ես կարող եմ խնդրել իմ փաստաբանին, որ Ձեր պաշտպանությունը ստանձնի։ Դուք երիտասարդ ու գեղեցիկ կին եք, մտածեք Ձեր ապագայի մասին»։

Ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը և անդրադարձավ գործը քաղաքականացնելու հանգամանքին. «Մարտի 1-ի քրեական գործը կապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, դա բացառապես քաղաքական պրոցես է։ Ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպետք է լինի, նշանակում է՝ ընդհանրապես այս գործը չլսել։ Չի կարող լինել դատավարություն քաղաքական գործընթացի մասին առանց քաղաքական կոմպոնենտի»։

Միջնորդության վերաբերյալ մեղադրական կողմը առարկեց։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կկայացվի փետրավրի 3-ին։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ արխիվային

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում