Գլխավոր Լրահոս

ԵԽ պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

ԵԽ պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
Եվրախորհրդարանի պատգամավորները փետրվարի 2-ին հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին համատեղ հայտարարությամբ, որում նաև կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Հայտարարության տակ ստորագրել են Եվրախորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն անհրաժեշտ են առավել քան երբևէ»,- նշում են պատգամավորները։ Ըստ հայտարարության՝ ԼՂ հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների՝ այդ թվում ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները ափսոսանք են հայտնել, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջապես չի իրականացվել։ Նրանք ողջունել են անցած շաբաթ մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը և դիմել են Ադրբեջանին՝ կոչ անելով ազատ արձակել մյուսներին ևս` վստահության վերականգնման համար: Ավելի վաղ Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների ազատ արձակման անհրաժեշտության մասին հայտարարել էին Եվրամիությունը և ՄԱԿ-ը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում