Գլխավոր Լրահոս

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը մոտ 92 տոկոս է․ Lancet ամսագիր

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը մոտ 92 տոկոս է․ Lancet ամսագիր
Lancet գիտական ամսագիրը հրապարակել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները։ Նախնական տվյալներով՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը 91,6 տոկոս է։ Ինչպես ընդգծում են գիտնականները, նույնպիսի արդյունավետություն է գրանցվել 60-ից բարձր անձանց խմբում։ Ինչպես ասուլիսում հայտնել է ռուսաստանյան Գամալեա կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը, գիտնականները եկել են եզրահանգման, որ «Սպուտնիկ V»-ից հետո դիմադրողականությունը կարող է պահպանվել «առնվազն երկու տարի և ավելի»։ Հետազոտողների տվյալներով՝ «Սպուտնիկ V»-ն 100 տոկոսով պաշտպանում է միջին և ծանր Covid-19-ից։ Հետազոտության ընթացքում գրանցվել է մի քանի մահ, բայց դեպքերը կապված չեն պատվաստանյութի հետ, նշում է Lancet ամսագիրը։ Օրերս հայտնի է դարձել, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ COVID-19-ի դեմ ձեռք կբերի բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութը՝ բնակչության 3%-ի համար։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում