Գլխավոր Լրահոս

Որոտան և Շուռնուխ գյուղերի բնակիչները ֆինանսական աջակցություն կստանան

Որոտան և Շուռնուխ գյուղերի բնակիչները ֆինանսական աջակցություն կստանան
Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ գյուղերի այն բնակիչները, որոնց գույքն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, պետությունից փոխհատուցում կստանան։ Հարցը փետրվարի 4-ի կառավարության նիստի օրակարգում է։ Իրենց տները կորցրած շուռնուխցիներն ու որոտանցիները կստանան և՛ միանվագ, և՛ ամսական աջակցություն։ Միանվագ աջակցությունը կկազմի 300 000 դրամ։ Ամսական աջակցությունը կկազմի 68 000 դրամ՝ վեց ամիս շարունակ։ 68 000 կտրամադրվի նաև երեխաների համար։ Կառավարությունը այս բնակավայրերի աջակցության հետ կապված 35 միլիոն դրամ է ծախսելու։ Ավելի վաղ ֆինանսական աջակցության մասին հայտնել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նաև տեղեկացրել էր, որ վերոհիշյալ գյուղերում բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում