Գլխավոր Լրահոս

Երեք օրում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 3 900, Հայաստան եկել՝ 3 400 մարդ․ փոխվարչապետ

Երեք օրում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 3 900, Հայաստան եկել՝ 3 400 մարդ․ փոխվարչապետ
Վերջին երեք օրերի ընթացքում՝ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության բացումից հետո, Հայաստանից Ռուսաստան է մեկնել 3 900 մարդ, իսկ Հայաստան եկել՝ 3 400 մարդ․ կառավարության՝ փետրվարի 4-ի նիստում այդ մասին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փետրվարի 1-ից գործում է «Ճամփորդիր առանց Covid-19»-ի հավելվածը, որը ենթադրում է սահմանանցման կետերում թեստավորում և բացասական թեստի դեպքում սահմանի հատման թույլտվություն։ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Մոսկվայի երեք օդանավակայաններում այս հավելվածն անխափան աշխատում է, որոշ խնդիրներ եղել են առաջին օրվա մեկնողների մեծ հոսքի հետ կապված։ *** Փետրվարի 1-ից Ռուսաստանը բացեց սահմանները Հայաստանի քաղաքացիների համար։ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։ Սա պիլոտային ծրագիր է, որը գործելու է մինչև մարտի 1-ը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում