Գլխավոր Լրահոս

Ուզենք թե չուզենք՝ հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար․ Փաշինյան

Ուզենք թե չուզենք՝ հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար․ Փաշինյան
Ուզենք թե չուզենք՝ հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում․ կառավարության փետրվարի 4-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ այդ ոլորտում ևս պիտի կայացվեն որոշումներ, որոնք ներդրումային ծրագրերը Հայաստանի համար ավելի ընդունելի կդարձնեն՝ «այդ թվում Ամուլսարի ներդրումային ծրագրի շրջանակում»։ «Ամեն դեպքում, պետք է այդ թեման քննարկվի։ Հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահերը՝ պետք է փորձենք լուծումներ գտնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ *** 2018-ի հունիսից բնապահպան ակտիվիստների կողմից դեպի Ամուլսար տանող ճանապարհների շրջափակման պատճառով «Լիդիանը» Ամուլսարի ծրագրի տարածք մուտք գործելու հնարավորություն չուներ և այդ շրջափակումը համարում էր անօրինական։ Բնապահպանները պնդում են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի բնապահպանական ծանր հետևանքների, այդ թվում՝ Ջերմուկի և Սևանա լճի ջրերի աղտոտմանը։ 2019-ի օգոստոսին լիբանանյան ELARD ընկերությունը հրապարակեց Հայաստանի կառավարության պատվերով Ամուլսարի ոսկու հանքավայրում իրականացրած փորձաքննության արդյունքները, որտեղ նշվում էր, որ սեյսմիկ վտանգի ռիսկերը մեծ են ծրագրի տարածքի համար։ «Ամուլսարի բաց հանքերը և Դատարկ ապարների լցակույտի տարածքը գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում: Աղետալի երկրաշարժերը կարող են առաջացնել հանքի կոնտակտային ջրերի և բացասական ազդեցություն կրած ստորգետնյա ջրերի և մակերևութային ջրերի արտահոսք Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, մասնավորապես՝ շահագործման փուլում, երբ մեծ քանակությամբ կոնտակտային ջրեր են կուտակվում ավազաններում: Ջրերի նման արձակումը կաղտոտի մոտակա աղբյուրները և Արփա գետը»,- ասված է եզրակացությունում։ Նաև նշվում է, որ հիդրավլիկ և ֆիզիկական հատկությունների պատճառով հանքի ջրերն ազդեցություն չեն ունենա Ջերմուկի աղբյուրների վրա։ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արտոնելու կամ դադարեցնելու Հայաստանի կառավարության վերջնական որոշումը մինչ այսօր հայտնի չէ։ Իր հայտարարություններից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են, կպաշտպանի այդ նախագիծը։ Եթե պարզվի, որ ռիսկերը կառավարելի չեն, չի պաշտպանի այն»։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը պաշտոնն ստանձնելուց հետո ՍիվիլՆեթին տված հարցազրույցում անդրադարձել է Ամուլսարի և շրջակա միջավայրի այլ խնդիրների։ Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում