Գլխավոր Լրահոս

Դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանի կալանադրված գույքի հետ կնքել ցանկացած պայմանագիր, բացի օտարումից

Դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանի կալանադրված գույքի հետ կնքել ցանկացած պայմանագիր, բացի օտարումից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 9-ին շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստին մասնակցում էր նաև Ռոբերտ Քոչարյանը: 

Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությունը, որով թույլատրվում է Ռոբերտ Քոչարյանի կալանադրված գույքի հետ կնքել ցանկացած պայմանագիր, բացի օտարումից։

ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը։

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միացան միջնորդությանը, նշելով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Դատախազները չհամաձայնեցին և առարկեցին միջնորդությունը: 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում