Փետրվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, նշեց՝ քաղաքական դաշտին առաջարկել են օրակարգ արտահերթ ընտրություններ. «Առանցքային է խորհրդարանական ուժերի դիրքորոշումը, խորհրդարանական ուժերը մերժել են ու ասել ենք, որ շարունակում ենք առաջնորդվել ճանապարհային քարտեզով։ Արձանագրել ենք, որ կա ամուր խորհրդարանական մեծամասնություն»,-ասաց Փաշինյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույն թեմային անդրադարձ կատարելով՝ հարցրեց՝ ինչո՞ւ է ընտրությունների գնալն այդքան խորթ ընդդիմության համար։ «Եթե քաղաքական որոշ խմբեր պատկերացնում են, թե պիտի սենյակներում իշխանություն ձևավորվի, նման բան չի լինելու, նման բան թույլ չենք տալու»,- ասաց փոխվարչապետը՝ ԼՀԿ-ին մեղադրելով արտահերթ ընտրությունները մերժելու մեջ։
Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի աշխատանքները կամփոփեն և կխոսեն հետագա քաղաքական քայլերի մասին։
Civilnet











