Գլխավոր Լրահոս

«Ռոսնավթ»-ը բաժնետեր է ԱՄՆ նավթային գիգանտի նախագծերում

«Ռոսնավթ»-ը բաժնետեր է ԱՄՆ նավթային գիգանտի նախագծերում

 Նախատեսվում է, որ խոշորագույն ռուսական նավթային ընկերությունը, մասնավորապես, ձեռք կբերի ExxonMobil-ի 30 տոկոսը Լա Էսկալերում` Արևմտյան Տեխասի Դելավերյան ավազանում: 

«Ռոսնավթ»-ը մասնակցություն կունենա Մեքսիկական ծոցի արևմտյան մասի խորջրյա ավանդների, ինչպես նաև Արևմտյան Կանադայի Ալբերտ նահանգում պահուստների իրացման նախագծի մեջ:

2011թ. օգոստոսին «Ռոսնավթ»-ն ու Exxon-ը ստորագրել էին ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որ նախատեսում էր շուրջ $3,2 մլրդ-ի ներդրումներ կատարել «Ռոսնավթ»-ին պատկանող երեք տեղամասերում:

ExxonMobil-ի մասնակցությունը կազմել է 33,3%: Այս մասին հաղորդում է bbc.ru գործակալությունը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինն ընդառաջելով նավթային գործիչներին` խոստացավ կրճատել խութերում աշխատողների հարկերը:

Համաձայն գործող օրենսդրության` ռուսական խութը շահագործելու հնարավորություն ունեն միայն այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերի  50%-ից ավելին պատկանում է պետությանը և ունեն հնգամյա փորձ նշված ոլորտում: Այսպիսով, խութերի իրացման իրավունք ունեն միայն երկու պետընկերություն` «Ռոսնավթ»-ն ու «Գազպրոմ»-ը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում