Գլխավոր Լրահոս

Ստվերն ու կոռուպցիան են տնտեսության հիմնական խնդիրը․ Վ. Խաչատրյան

Ստվերն ու կոռուպցիան են տնտեսության հիմնական խնդիրը․ Վ. Խաչատրյան

Ծախսերը կրճատելու կամ եկամուտները մեծացնելու մեջ չէ Հայաստանի տնտեսության խնդիրը: Այսպիսի տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը այսօր Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քաղաքական բանավեճի ժամանակ:

Հարցադրմանը, թե տնտեսական խնդիրները լուծելու համար պետք է կրճատել ծախսե՞րը, թե՞ ավելացնել եկամուտները, Խաչատրյանը պատասխանեց. «Այդ ձևով մենք խնդիր չենք կարող լուծել Հայաստանում գործող համակարգի պայմաններում:

Ես կողմնակից եմ, որ եկամուտները մեծանան»:

ՀԱԿ ներկայացուցիչը, սակայն, կարծում է, որ դա չպետք է լինի նախընտրական խոստումների ձևով՝ աշխատավարձ բարձրացնել, թոշակ բարձրացնել և այլն, թեև ՀՀ քաղաքացիները դրա կարիքը ունեն:

Հայաստանի տնտեսության զարգացման խոչընդոտը, Խաչատրյանի կարծիքով, ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան են: Վրաստանի փորձը կայակոչելով՝ Խաչատրյանը նշեց, որ բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը լիովին պետք է համընկնեն:

Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած բանավեճին այսօր ներկա են մայիսյան խորհրդարանական ընտրություններին մասնակցող ինը քաղաքական ուժերից հինգի՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Կոմկուսի, «Միավորված հայեր» և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում