Գլխավոր Լրահոս

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` Արագածոտնում

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` Արագածոտնում

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության  վարչության 24-րդ բաժնի  աշխատակիցներն օրերս Արագածոտնի մարզում բացահայտել են ապօրինի  ձեռնարկատիրական գործունեության վեց դեպք: Ինչպես տեղեկացնում են նշված կոմիտեի մամուլի ծառայությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարբի գյուղի բնակիչ Գուրգեն Նազարեթյանը և Աշտարակի բնակիչ Հակոբ Պողոսյանը զբաղվում են սառնարանային տնտեսությունում խնձորի պահեստավորման համար վարձավճարային ծառայությունների մատուցմամբ: Պարզվել է նաև, որ Աշտարակի բնակիչ Կարապետ Սիմոնյանը, առանց համապատասխան պետական գրանցման, զբաղվել է մետաղամշակման աշխատանքներով, իսկ նույն քաղաքի մեկ այլ բնակիչ Արտակ Ղալաչյանը Ներես Աշտարակեցու 3 հասցեում գտնվող շինությունը տրամադրել է բնակչությանը միջոցառումներ իրականացնելու համար: Արագավան գյուղի բնակիչ Մանվել Հովհաննիսյանն առանց համապատասխան պետական գրանցման  զբաղվել է ավտոտեխսպասարկման ծառայությունների մատուցմամբ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Աշտարակի բնակիչ Արա Ղուշչյանն իրականացնում  է առանց ակցիզային դրոշմանիշների ոգելից խմիչքի վաճառք:

Նշված փաստերի վերաբերյալ կազմվել են համապատասխան ակտեր, իսկ քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում