Գլխավոր Լրահոս

Ոսկերչական դպրոց` Երեւանում

Ոսկերչական դպրոց` Երեւանում

Երևանի համար 1 քոլեջում ապրիլի 20-ին կբացվի Հայ ոսկերիչների միության (AJA) ոսկերչական դպրոց:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը,  դպրոցը գործելու է «Նյուէսթետ» ոսկերչական գործարանում, որտեղ անցկացվելու են հիմնական դասընթացները, և համար 1 քոլեջում` տեսական պարապմունքներով: Ուսուցումը դպրոցում անվճար կլինի և կհովանավորվի հայ ոսկերիչների միության կողմից:

Հայ ոսկերիչների միությունն ամենահաջողված հայ հասարակական կազմակերպություններից է, որին անդամակցում են հայազգի  բազմաթիվ ոսկերիչներ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից: Կազմակերպության անդամ է մոտ երեք հազար ոսկերիչ` Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Թաիլանդում, Ճապոնիայում  եւ այլ երկրներում:

Կազմակերպությունը մտադիր է առաջիկայում Հայաստանում իրականացնել իր կարևորագույն ծրագրերից մեկը` Ազատ տնտեսական գոտու շրջանակներում ստեղծել ոսկերչական գոտի, որտեղ կաշխատեն հայտնի ոսկերչական ընկերություներ աշխարհի տարբեր երկրներից: AJA ոսկերչական դպրոցները Հայաստանում և Արցախում նույնպես բացվել են այս ծրագրի շրջանակներում:
Միության առաջին դպրոցը բացվել է Մոսկվայում «Էսթետ» ընկերության շենքում, որտեղ այսօր սովորում է տասը տաղանդավոր հայ երիտասարդ, այդ թվում` մեկ աղջիկ:

Ապրիլի 22 –ին կկայանա Ստեփանակերտի AJA դպրոցի բացումը, իսկ հունիսի 8-ին նման դպրոց կբացվի նաև Կալիֆոռնիայում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում