Գլխավոր Լրահոս

Ինչի՞ց է զգուշանում իշխանությունը

Ինչի՞ց է զգուշանում իշխանությունը

Մինչ այս ամբիցիաներն ու անձնական շահերը կողքի դնելու, երկրի ապագայի մասին մտածելու համար միավորվելու կոչեր էին հնչում հիմնականում ընդդիմադիր ուժերի շրջանակում, որոնք գրեթե արդյունք չէին տալիս: Հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ տարբեր քաղաքական ճամբարներում գտնվող և տարբեր գաղափարախոսություններ դավանող քաղաքական ուժերը ձևավավորել են համագործակցության պլատֆորմ, որի հիմնական նպատակը այս փուլում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու գործում ազդեցիկ ներդրում ունենալն է: Նման իրավիճակ Հայաստանի նորանկախ պատմության մեջ չի եղել: Այս ուժերի համագործակցության մասին մի քանի տարի առաջ խոսելը անհեթեթություն կարող էր թվալ, սակայն իրավիճակը ստիպում է գնալ ոչ ստանդարտ քայլերի, և ինչպես ցույց է տալիս իշխանության անհանգիստ պահվածքը, ոչ ստանդարտ այս մոտեցումը լուրջ քաղաքական մարտահրավեր է դառնում:

Պատահական չէ, որ տարբեր լրատվամիջոցներ և քաղաքական գործիչներ, ուղղորդված կերպով բոլոր հնարավոր միջոցներով և քայլերով փորձում են սեպ խրել ՀՅԴ-ՀԱԿ-ԲՀԿ համգործակցության առանցքում: Հատկապես վերջին երկուսի միջև համագործակցությունը թույլ չտալու համար անընդհատ փորձ է արվում ԲՀԿ-ի հետևում տեսնել Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Հասկանալի է, որ որևէ հանգամանքներում առաջին և երկրորդ նախագահների համագործակցությունը գրեթե բացառված է:

Ներկայում համապատասխան կենտրոնից,  համապատասխան լրատվամիջոցներով, համապատասխան գործիչների միջոցով շրջանառության մեջ է դրվում այն տեսակետը, թե իբր ընտրությունների վերահսկման միասնական շտաբը ծառայեցվում է Ռոբերտ Քոչարյանի շահերի սպասարկմանը: Սակայն այս տեսակետը ուղղակի կամ անուղղակի հիմնավորող որևէ ապացույց չի բերվում: Քոչարյանի յուրաքանչյուր գործողություն  կապվում է այս երեք ուժերի համագործակցության հետ: «Վերլուծաբանների» մի հսկայական բանակ էլ լծված է Լևոն Տեր-Պետորսյանին «ամոթանք» տալու գործին, թե «ինչպե՞ս կարող ես համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Հրահանգված կերպով ենթադրություններ են արվում երկրորդ նախագահի ինչ-ինչ դերակատարության մասին, այնուհետև այդ ենթադրություններն ընդունվում են որպես իրականություն և  կատարվում են պատվիրատուների քիմքին հաճո եզրահանգումներ:

Հավանաբար իշխանությունը զգուշանում է ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձից, որքան ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության խորացումից, որոնց՝ ազատ և արդար ընտրությունների անցկացնելու մարտավարական ընդհանուր նպատակը կարող է վերաճել ավելի լայն համագործակցության՝ կախված մայիսյան ընտրությունների արդյունքներից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում