Գլխավոր Լրահոս

Ինչու Սերժ Սարգսյանը չի սատարում ՕԵԿ-ի թեկնածուներին

Ինչու Սերժ Սարգսյանը չի սատարում ՕԵԿ-ի թեկնածուներին

Երեկ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում ինքնաբացարկ է ներկայացրել «Օրինաց երկիր» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Ինքնաբացարկի իրական պատճառ կարող էր լինել իշխանությունների երաշխիքների բացակայությունը, որ Մանուկ Վարդանյանը կկարողանա հաղթել այդ ընտրատարածքում առաջադրված Սուսուն Միքայելյանին: Եթե նման բարձրաստիճան պաշտոնյան պարտվեր այդ ընտրատարածքում, անհարմար բան կստացվեր ՕԵԿ-ի համար:

Մամուլը տեղեկացնում է, որ ինքնաբացարկի մտադրություն ունի նաև Հեղինե Բիշարյանը, որը մեծամասնական կարգով առաջադրվել է թիվ 11 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքն ընդգրկող թաղամասում քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը կոչ չի արել պաշտպանել կոալիցիոն գործընկերոջ՝ ՕԵԿ-ի կողմից առաջադրած թեկնածուին: Որոշակի առումով սա կարող ենք դիտարկել մեսիջ՝ ուղղված ՕԵԿ-ին՝ հետևյալ տեքստով. «Ձեր հարցերը դուք լուծեք»: Իսկ ինչպես հայտնի է, հազիվ թե ՕԵԿ-ը կարողանա առանց իշխանական լծակների որևէ հարց լուծել ընտրությունների ժամանակ:

Հետաքրքիր է, որ մամուլում կրկին տեղեկատվություն է շրջանառվում, որ ՕԵԿ-ից դուրս գալու մտադրություն ունի ինչպես Մանուկ Վարդանյանը, այնպես էլ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Ինչպես հայտնի է, այս մարդիկ ՕԵԿ-ին անդամագրվել էին ընդամենը նախարար դառնալու համար: Ավելին, Սերգո Կարապետյանը Ագրարային համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը կոչ էր արել իրենց ձայնը տալ Սերժ Սարգսյանին, այսինքն՝ ուրիշ կուսակցության: Իսկ Մանուկ Վարդանյանը քարոզարշավի ընթացքում առայսօր չի երևացել ՕԵԿ-ի որևէ հրապարակային միջոցառման:  

Հավանաբար Սերժ Սարգսյանը ՕԵԿ-ի հետ կապված այլ պլաններ ունի և կարող է այդ կուսակցությանը պարզապես չտեսնել ապագա խորհրդարանում: «Սուրբ տեղը դատարկ չի մնում» ժողովրդական խոսքը հուշում է, որ եթե իշխանությունը այդպես վարվի իրեն հավատարիմ ՕԵԿ-ի հետ, ապա դա կանի այն դեպքում, երբ համոզված լինի, որ քաղաքական դաշտում ՕԵԿ-ի գործառույթը իրականացոնղ նոր ուժ կա: Թե ընտրարշավին մասնակցող որ քաղաքական ուժն է հավակնում այդ դերին, պարզ կդառնա մայիսի 7-ին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում