Ըստ փորձագետների` նախորդ տարի կիբերհանցագործության համաշխարհային շուկայի մեկ երրորդն էր պատկանում ռուս հաքերներին, և այն գնահատվում էր շուրջ $4,5մլրդ:
«Այսպիսով, հայրենական կիբերհանցագործությունն իր չափերը գրեթե կրկնապատկել է: Իսկ ոլորտի հիմնական մասը կազմում է համացանցային խարդախությունը` այս տեսակի ֆինանսական ծավալը շուրջ $1 մլրդ է»,-գրում է «Կոմերսանտ» գործակալությունը:
Շուկայի այս փորձաքննությունն անցկացրել է Group-IB-ն, որը պարբերաբար պատվերներ է ստանում ՌԴ ՆԳՆ-ի կողմից` որպես ոլորտի որակյալ փորձագիտական կազմակերպություն:
Civilnet











