Գլխավոր Լրահոս

ՀՀ վարչապետը ընդունել է ԻԻՀ դեսպանին

ՀՀ վարչապետը ընդունել է ԻԻՀ դեսպանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Այս տարիների ընթացքում մեր համագործակցությունը գնահատում եմ շատ արդյունավետ: Մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվում և նախագծվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց աշխատանքներում մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների սերտացմանը և կապերի ամրապնդմանը նպաստելու համար:

Սեյեդ Ալի Սաղայիանը նշել է, որ հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, որը նպաստել է նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդմանը:

Գոհունակություն հայտնելով երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման և զարգացման ընթացքից՝ արձանագրվել է, որ 2007-2011 թվականներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 180 մլն դոլարից հասել է 323 մլն դոլարի:

«Պետք է ջանանք, որպեսզի մեր նախանշած բոլոր նախագծերն իրականացվեն: Այդ առումով կարևորում եմ Իրան-Հայաստան գազամուղի շահագործումը, նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը, միջմարզային համագործակցությունը, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի շինարարության մեկնարկը»,- ասել է դեսպանը: Սեյեդ Ալի Սաղայիանը վստահեցրել է, որ հետագայում ևս շարունակելու է գործել ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերություների ամրապնդման և զարգացման:

Դեսպանը վարչապետին տեղեկացրել է, որ ընթացիկ տարում սպասվում է Իրանի իր գործընկերոջ այցը Երևան, ինչը ևս կխթանի հայ-իրանական համատեղ ծրագրերի իրականացմանը:

Տիգրան Սարգսյանը դեսպանին մաղթել է հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում