Գլխավոր Լրահոս

«Հյուսիս-Հարավի»-ի շինաշխատանքները կսկսվեն մեկ ամսից

«Հյուսիս-Հարավի»-ի շինաշխատանքները կսկսվեն մեկ ամսից

Իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերությանը խոստանում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Ծրագիր 1 և Ծրագիր 2-ի շրջանակում շինարարական աշխատանքները սկսել 3-4 շաբաթից։ Այս մասին այսօր կառավարությունում Ծրագիր 1-ի (Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ) և Ծրագիր 2-ի (Աշտարակ-Թալին) պայմանագրի ստորագրումից հետո հայտարարեց Corsan Corviam Construccion S.A-ի նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը։ Ըստ նրա՝ այն հատվածներում որտեղ անհրաժեշտ է լինելու բնակչության հետ իրացման պայմանագրեր կնքել, աշխատանքները նախատեսվում է սկսել երկու ամսից։

Ըստ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի՝ իսպանական ընկերության հետ կնքած պայմանագրի գինը $250 մլն է։ Այդ գումարով պետք է կառուցվի 100 կմ/ժ արագությամբ չորս երթևեկելի գոտիներով արագընթաց բետոնյա ծածկով մայրուղի։

Ծրագիր 1-ի Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արարատ (երկարությունը 38 կմ) ճանապարհահատվածների շինաշխատանքները ընկերություն պետք է կատարի 18 ամսում, Աշտարակ-Թալին ճանապարհահատվածինը (երկարությունը 41,9 կմ)՝ 36 ամսում։ Հատկանշական է, որ ըստ ԱԶԲ-ի հետ ստորագրած պայմանագրի՝ Երևան-Աշտարակ և Երևան-Արարատ ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., Աշտարակ-Թալին հատվածում (երկարությունը 41,9 կմ)՝ 2014թ.։

Սիվիլ Նեթ-ի հարցին՝ ինչպես է ստացվել որ պայմանագրի գինը իջել է մինչև $250 մլն (հայտում իսպանական ընկերությունը պահանջել էր $275 մլն), Մանուկ Վարդանյանն ասաց, որ ընկերությունը ներկայացրած փաթեթում նախատեսել է նաև զեղչեր։ Բացի այդ՝ բանակցությունների ընթացքում հնարավոր է եղել գինը նվազեցնել ևս $13 մլն-ով։ Ըստ Վարդանյանի՝ 1 կմ ճանապարհի կառուցման միջինացված արժեքը Հայաստանում $2,7 մլն է։ Համեմատության համար նախարարը շեշտեց, որ Վրաստանում բետոնյա ծածկով ճանապարհների 1 կմ-ի համար ծախսվել է 20-30%-ով ավելի գումար։

Ի դեպ, Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը ներկայացնելով ընկերությունը՝ նշեց, որ Corsan Corviam Construccion S.A-ն գործունեություն են ծավալում աշխարհի 25 երկրում, մասնավորապես՝ Մեքսիկայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Իսպանիայում։ Սիվիլ Նեթ-ի հարցին, թե ինչու է իր ղեկավարած ընկերություն որոշել մասնակցել ճանապարհաշինական այս ծրագրին՝ նա նշեց, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքում պետք է ներդրվի $1,5 մլրդ և Corsan Corviam Construccion S.A-ը որոշել է մասնակցել այդ աշխատանքներին։

Նշենք, որ $1,5 մլրդ ներդրումների մասին հինգշաբթի օրվա կառավարության նիստում խոսել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նշենք նաև, որ ԱԶԲ-ն 556 կմ երկարությամբ Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի կառուցման համար հատկացրել է $500 մլն՝ կառավարության $462 մլն համաֆինանսավորման պայմաններում։ Սա նշանակում է, որ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ $1 մլրդ է։ ԱԶԲ-ն $500 մլն վարկը հատկացրել է 32 տարով, որից 8 տարին՝ արտոնյալ ժամկետով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում