Գլխավոր Լրահոս

Միասնական շտաբը` գործողության մեջ

Միասնական շտաբը` գործողության մեջ

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը ձևավորած քաղաքական ուժերը այսօր շտաբի հերթական նիստի ընթացքում որոշում են կայացրել դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջով, որ հակասահմանադրական ճանաչվի Ընտրական օրենսգրքի այն նորմը, որն արգելում է հրապարակել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները:

Շտաբի կողմից նման որոշման համար հիմք է ծառայել ընտրողների ցուցակներում հայտանբերված բազմաթիվ անճշտությունները, որոնք կարող են հնարավորություն ընձեռել լայնամասշտաբ ընտրակեղծիքներ կատարելու համար:

Այս իրողությունը առանց չափազանցման աննախադեպ երևույթ է Հայաստանի քաղաքական պատմության մեջ: Փաստորեն, դե յուրե իշխանության մեջ գտնվող կուսակցությունը ընդդիմադիր ուժերի հետ միասին կասկածի տակ է առնում իշխող քաղաքական ուժի ազնվությունն ու ընտրությունների հետ կապված գործողությունների օրինականությունը, և այդ կասկածները արտահայտվում են իրավական փաստաթղթով: Այս երևույթը միանշանակ դրական դինամիկա է հաղորդում քաղաքական գործընթացներին և կարող է միտված լինել այդքան շոշափվող քաղաքական մենաշնորհի վերացմանը:

Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու պատրաստակամությունը ինքնին խոսում է շտաբի գործուենության իրական մղումների մասին, այն է՝ ընտրությունների հանրային վերահսկողությունը: Եվ, ըստ էության, անհիմն են դառնում այն կարծիքները, որ միասնական շտաբը իրականում ծառայում է որևէ ուժի կամ անձի քաղաքական շահերի: Այս փաստը քաղաքական դիրքորոշման հստակ արտահայտություն է, քանի որ հայտարարություններից վերածվում է կոնկրետ գործի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում