Գլխավոր Լրահոս

S&P-ն իջեցրել է իսպանական բանկերի վարկանիշը

S&P-ն իջեցրել է իսպանական բանկերի վարկանիշը

CaixaBank-ի վարկանիշը դրվել է վերանայման՝ «բացասական» կանխատեսմամբ՝  պայմանավորված մայր ընկերության՝  Caja de Ahorros y Pensiones de Barcelona-ի  վատ ակտիվների առկայությամբ։ Նույն իրավիճակում է նաև Bankia -ն, իսկ  Banco Popular Español-ի վարկանիշը հաստատվել է «բացասական» կանխատեսմամբ։

Բրիտանական The Financial Times պարբերականի փոխանցմամբ՝ Իսպանիայի կառավարությունը և ֆինանսատնտեսական կազմակերպությունները քննարկում են բանկերի խնդրահարույց հիփոթեքային ակտիվները մեկ կամ մի քանի վերհասկիչ ընկերություններում կուտակելու հնարավորությունը։ «Վատ բանկ» գործարքը,  ըստ պարբերականի, վարչապետ Մարիանո Ռախոյի կառավարության՝ եվրոպական և միջազագյին ֆինանսական կազմակերպությունների աջկացությունից խուսափելու վերջին հնարավորությունն է։ Այս տարի Իսպանիայի կառավարությունը արդեն իրագործել է բյուջետային ծախսերի կրճատման, աշխատաշուկայի բարեփոխումների և բանկերի վերակապիտալիզացման ծրագիրը։ Մի շարք փորձագետների գնահատմամբ՝ իսպանական բանկերին անհրաժեշտ կլինի ևս 100 մլրդ եվրո, որը կհավելվի պահուստներում առկա 54 մլրդ եվրոյին։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում