Գլխավոր Լրահոս

Վարդան Օսկանյանը ընտրացուցակներից նոր կասկածելի անուններ է հրապարակել

Վարդան Օսկանյանը ընտրացուցակներից նոր կասկածելի անուններ է հրապարակել

ՀՀ նախկին արտգործնախար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունները օրերս որակել էր միտում: Դրան ի պատասխան, ոստիկանությունը  հաղորդագրություն է տարածել, որ որևէ միտում չկա, պարզապես տեխնիկական սխալներ են եղել:

Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում հակադարձել է ոստիկանությանը՝ ընտրացուցակների նոր անճշտություններ հրապարակելով:

Նա, մասնավորապես, գրել է. «Ոստիկանությունը արձագանքել է իմ` ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններում միտում տեսնելու մասին հայտարարությանը: Ոստիկանության տարածած հաղորդագրությունում բերված են այն երեք անունները, որոնք ես ի միջի այլոց նշել էի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ: Ոստիկանությունը, բնականաբար, դրա պատճառն է համարում ավտոմատացված համալիրի պահոցից ընտրողների ռեգիստրին փոխանցման ժամանակ թույլ տրված սխալը:

Ես շարունակում եմ միտում տեսնել այդ անճշտություններում։ Կից նկարը, թերևս, հաստատում է իմ կասկածը: Այն, ինչ կա նկարում, ընդամենը նմուշ է: Խախտումները շատ ավելի շատ են»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում