Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած խոշոր հարկատուների ցանկը այս տարվա առաջին եռամսյակում գլխավորում է «ՀայՌուսգազարդը»՝ Դ12 մլրդ հարկերով։ Երկրորդ տեղում «Զանգեզուրի պնղնձամոլիբդենային կոմբինատն» է (վճարել Դ5,23 մլրդ), եռյակը եզրափակում է սննդամթերքի մի շարք շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող «Ալեքս Գրիգը» (վճարել մոտ Դ4 մլրդ)։
1000 խոշոր հարկատուների ցանկի չորրորդ հորիզոնականում «Ղ-Տելեկոմն» է (վճարել է Դ2,7 մլրդ), հինգերորդ և վեցերորդ տեղերում՝ վառելիքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Ֆլեշ» (մոտ Դ2,4 մլրդ) և «Սիթի պետրոլ գրուպը» (վճարել է Դ2,3 մլրդ) ընկերությունները։ Յոթերորդ հորիզոնականը զբաղեցնում է սիգարետի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ մասիս տաբակը» (վճարել է Դ2,23 մլրդ), ութերորդ հորիզոնականում կրկին հեռահաղորդակցային ընկերություն է՝ «ԱրմենՏելը» (վճարել է Դ2 մլրդ)։ Իններորդը «Հայաստանի էլեկտրական ցանցերն» (վճարել է Դ1,78 մլրդ) են։ Տասնյակը եզրափակել է «Գրանդ-Տոբակո» ընկերությունը (վճարել է Դ1,66 մլրդ)։
Նշենք, որ 2012թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են շուրջ Դ147,3 մլրդ։ Ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,2%-ով։ Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն ըստ էության ապահովել են պետբյուջեի հարկային եկամուտների 82,3%-ը։
Civilnet











