Գլխավոր Լրահոս

Կկառուցվի երկաթգիծ դեպի «Զվարթնոց» օդանավակայան

Կկառուցվի երկաթգիծ դեպի «Զվարթնոց» օդանավակայան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում այսօր ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի «Զվարթնոց»  միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»:  Հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ –ն` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և  «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն` ի դեմս ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը,  հուշագիրը ստորագրվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի,  հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը: 
Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների աճող ծավալներն ապահովելու նպատակով կողմերը հայտնել են իրենց մտադրությունը հիշյալ երկաթուղային գծի հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցման մասին, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում: Ի գիտություն է ընդունվել, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից արդեն իսկ պատվիրվել է դեպի օդանավակայան երկաթուղային գծի կառուցման նախագիծը, որը կիրականացնի «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն:
Հուշագրով կողմերը պայմանավորվել են նշանակել պատասխանատու պաշտոնատար  անձանց,  որոնք  եռամսյա ժամկետում համատեղ  առաջարկություններ կմշակեն նախագծի իրականացման համար:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում