Գլխավոր Լրահոս

Air France-ը 2012-ը մեկնարկել է վնասների աճով

Air France-ը 2012-ը մեկնարկել է վնասների աճով

Չնայած ուղևորահոսքի մեծացմանը՝ ընկերությունը չի կարողացել փոխհատուցել ծախսերի ավելացումը՝ պայմանավորված միջազգային առևտրում արձանգրված անկմամբ և վառելիքի ռեկորդային ծախսերով։
Ընկերության զուտ վնասը գրեթե չի փոխվել և կազմել է €368 մլն։  Ուշագրավ է, որ Air France-ը սուբսիդավորվում է Ֆրանսիայի պետական բյուջեից։

Մի շարք փորձագետներ 2012-ի 1-ին եռամսյակի համար ավելի վաղ կանխատեսել էին €560 մլն գործառնական վնաս՝ €5,53 մլրդ-ի վաճառքների դեպքում, և  €409 մլն զուտ վնաս։

Ընկերությունը ևս կանախտեսել էր վնասների աճը՝ միաժամանակ նշելով, թե վերակազմավորումը ցանկալի արդյունքները կապահովի ընթացիկ տարվա երկրորդ կեսին։

2011թ. ավիափոխադրողի ընդհանուր վնասը կազմել է €809 մլն, ինչը ընկերությունում պայամանվորում են «արաբական գարնամբ»։ Մասնավորապես՝ արաբական երկրներում անակայունությունը հանգեցրել էր վառելքի գների բարձրացմանը, ինչը, իր հերթին, մեծացրել է  ընկերության ծախսերը։  Վնասների աճի պատաճառներից նշվում է նաև եվրոգոտու պարտքային ճգնաժամը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում