Գլխավոր Լրահոս

Ստարտափերի թվի ռեկորդային անկում ԱՄՆ-ում

Ստարտափերի թվի ռեկորդային անկում ԱՄՆ-ում

2010թ. Միացյալ Նահանգներում ստեղծվել է 394 հազ. ստարտափ, սակայն տարվա վերջում դրանց միայն 35%-ն է դասվել «երիտասարդ» (ոչ շուտ քան հինգ տարի առաջ ստեղծված) ընկերությունների թվին՝ 1980-ակաների վերջի 50%-ի համեմատ։

Ըստ բյուրոյի՝ վերջին մի քանի տարիներին ստարտափերի թիվը պարբերաբար կրճատվել է, որն ավելի մեծ տեմպերով շարունակվել է  ճգնաժամի ընթացքում։ ԱՄՆ-ում ստարտափերը նոր աշխատատեղերի հիմնական աղբյուներից են համարվում։ 2010թ. ստարտափերում աշխատող ամերիկացիների թիվը կազմել է 12 % ՝ 1980-ականների վերջի 40%-ի համեմատ։ Բացի այդ՝ նվազել է նաև նոր աշխատատեղերի ստեղծման մեջ մանր բիզնեսի մասնաբաժինը։  Եթե երեսուն տարի առաջ մանր բիզնեսում զբաղված էր ամերիկացիների 40%-ը, 2010թ. այս ցուցանիշը կազմել է 30%։

ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս հայտարարել են երկրում գործազրկոթւյան նվազման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման մասին, ինչը Սպիտակ տանը դեռ լիովին չի հաջողվում։ Այսպես՝ 2012-ի 1-ին եռամսյակում ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 8,3%։ Ընդ որում՝ այս տարվա մարտին ստեծվել է 120 հազ. նոր աշխատատեղ, որը վերջին հինգ ամիսների ամենացածր ցուցանիշն է։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում