Գլխավոր Լրահոս

«Ռենկո»-ն և «Գուցինի»-ն ներդրումային ծրագրեր կիրականացնեն Երևանում

«Ռենկո»-ն և «Գուցինի»-ն ներդրումային ծրագրեր կիրականացնեն Երևանում

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և իտալական «Ռենկո» ընկերության տնօրեն  Ջիովանի Ռուբինիի ու «Գուցինի»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: 

Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Տարոն Մարգարյանը ներկայացրել է հյուրերին քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները և կարևորել միջազգային մասնագիտացած ընկերությունների ներգրավումը:

«Ռենկո» -ի տնօրենն ընդգծել է, որ իր ընկերությունը մեկ անգամ չէ, որ համոզվել է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ: Նա վստահեցրել է, որ «Գուցինի» ընկերությունը ևս կարող է լուրջ դերակատարում ունենալ Երևանի զարգացման ծրագրերի իրականացման հարցում` հընթացս դառնալով նաև վստահելի գործընկեր: 

Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առաջարկվող ներդրումային ծրագրերը, այդ թվում` ընկերության մասնագետների կողմից տեղում դիտարկելով դաշտը, որի արդյունքում կնախապատրաստվի ներդրումային հստակ առաջարկի փաթեթը, ինչն առավել առարկայական կդարձնի համագործակցության եզրերը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում