Ճապոնիայում Hokkaido Electric Power սկսել է վերջին ատոմային էլեկտրակայանի վերջին գործող «Տոմարի» էներգաբլոկի անջատումը. հաղորդում է Lenta.ru-ն:
Օպերատորի ծրագրով` կայանը կդադարի էներգիա արտադրել վեց ժամից: «Տոմարի» էներգաբլոկը «սառն անջատման» վիճակին կհասնի մայիսի 7-ին:
Ճապոնիայի իշխանությունը 2011թ մարտի կործանարար երկրաշարժից ու ցունամիից հետո որոշել է ժամանակավորապես հրաժարվել ատոմային էներգիայից: Այդ ժամանակ «Ֆուկուսիմա-1»-ի վթարի արդյունքում ճառագայթման արտահոսք էր սկսվել, և կայանից 20կմ շառավղով բնակչությունը տարհանվել էր: Մասնագետներն այս աղետը համարել էին ամենամեծը Չեռնոբիլի վթարից հետո:
Այդ ժամանակվանից մեկը մյուսի հետևից Ճապոնիայում պրոֆեսիոնալ հետազոտման նպատակով փակվել են ատոմային ռեակտորները: Դրանք կվերագործարկվեն միայն բնական աղետների դիմակայության փորձաքննությունը հաղթահարելուց հետո, և միայն բնակիչների համաձայնությամբ:
Մյուս կողմից, մինչև «Ֆուկուսիմա-1»-ի աղետը Ճապոնիայի էներգիայի մեկ երրորդն ապահովում էին ատոմակայանները, և հիմա Ճապոնիան, որ բնական ռեսուրսների առումով աղքատ է, ստիպված է փնտրել էներգիայի այլընտրանքային տարբերակներ: Դա ազգային տնտեսության համար մեծ փորձություն է:
Civilnet











