Գլխավոր Լրահոս

Լրջագույն աղմուկ ենք բարձրացնելու. Նաիրա Զոհրաբյան

Լրջագույն աղմուկ ենք բարձրացնելու. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քաղաքացիների անձնագրերում ընտրելու փաստն արձանագրող կնիքների թանաքի անհետացումը «խայտառակություն» է որակել:

«Առավոտյան ժամը 8-ից մենք լրջագույն ահազանգեր ենք ստանում, որ հատկապես Աջափնյակում և Արաբկիրում, կնիքները օքսիդանում են ուղիղ 7-10 րոպեի ընթացքում: Ես ինքս ստուգել եմ: Սա ուղղակի խայտառակություն է: Ես տեղյակ եմ պահել ԿԸՀ նախագահ Մուկուչյանին: Նա ասաց, որ տեղյակ են և զբաղվում են: Եթե այս կերպ են սկսել ընտրությունները, ապա հերթական անգամ մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում ընտրությունները ուղղակիորեն կեղծվում են: ԲՀԿ-ն չի հաշտվելու այս ամենի հետ, լրջագույն աղմուկ ենք բարձրացնելու»,- Գյումրիի ԳԱԼԱ  հեռուստատեսության հետ զրույցում ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ այսօր առավոտվանից բազմաթիվ ահազանգեր են ստացվում, որ քաղաքացիների անձնագրերում ընտրելու փաստն արձանագրող կնիքներն անհետանում են: Ըստ օրենքի՝ այդ կնիքները պետք է պահպանվեն 12 ժամ: Քաղաքացիներն ու քաղաքական ուժերը մտավախություն են հայտնում, որ այդպիսով հնարավոր կլինի քաղաքացիների՝ կրկնակի քվեարկությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում