Գլխավոր Լրահոս

iDitord-ի գրանցած խախտումները ժամը 12:00-ի դրությամբ

iDitord-ի գրանցած խախտումները ժամը 12:00-ի դրությամբ

Ժամը 11:00-ից մինչ 12:00-ը iditord-ում գրանցվել է  41 ահազանգ ընտրախախտումների վերաբերյալ: Հաղորդագրությունների շուրջ 50%-ը  Երևանից են, շատ են ահազանգերը Գյումրիից: Ըստ iditord-ի սահմանված պահանջների՝ վստահելի են համարվում դրանցից 23-ը, քանի որ ահազանգողը ներկայացել է, կամ նրա հայտնած տեղեկության վերաբերյալ այլ աղբյուրներ էլ կան, կամ առկա են լուսանկարներ/տեսանյութ: Ժամը 10-ից մինչ այժմ ստացված ահազանգերից 15-ը մարդկանց կուտակումների մասին է, 15-ը՝ կնիքների ցնդման, իսկ 14-ը՝ ընտրակաշառքների: 23/18-ում նկատվել է մի անձ, որը երկու անգամ է քվեարկել: Ահազանգեր կան, որ քվեարկում են մեկից ավել անձ: 3/09 ԸԸՏ տատիկների հետ մտնում են քվեախցիկ ու հուշում են ՀՀԿ-ի թիվը: 23/57-ում բոլորը տեսողության խնդիր ունեն ու օգնություն են ուզում քվեարկելու համար: ՀԱԿ ներկայացուցիչն ահազանգում է, որ 37/2 ԸԸՏ 400 զինվոր զինգրքույկով գնում է քվեարկության ու կարմիր գույնի դրոշմակնիքները վայրկենապես չքանում են: Դատարանը դիմում-բողոքը չի ընդունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում