Գլխավոր Լրահոս

iDitord-ի գրանցած խախտումները` ժամը 14:00-ի դրությամբ

iDitord-ի գրանցած խախտումները` ժամը 14:00-ի դրությամբ

Ժամը 13:00-ից 14:00-ը iditord-ի կողմից 45 ահազանգ է ստացվել, որոնցից վստահելի է 15-ը:  Ըստ iditord-ի սահմանած պահանջների՝ վստահելի է համարվում, երբ ահազանգողը ներկայացել է, կամ նրա հայտնած տեղեկության վերաբերյալ այլ աղբյուրներ կան, կամ առկա են լուսանկարներ/տեսանյութ:

Ժամը 10:00-ից մինչ այս պահը ստացվել է 11 ահազանգ ընտրողներին օգնություն ցուցաբերելու մասին, որոնցից 7-ը վստահելի է:  Երվանդ Քոչար փողոցում գտնվող թ.182 դպրոցում տեղակայված 10/17 ընտրատեղամասում միասին քվեարկելու երկու դեպք է արձանագրվել: Epress.am-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես են երկուսը մոտենում քվեախցին ու լուսանկարել է այդ պահը:

37-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ ընտրողները հայտարարել են, թե տեսողության հետ կապված խնդիրներ ունեն և քվեարկել են այլ քաղաքացիների օգնությամբ:  Դրախտիկի գյուղացիները մտել են տեղամաս, հայտարարել, որ իրենք անգրագետ են և նրանց օգնել են:

Մինչդեռ, ըստ Ընտրական օրենսգրքի, քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի, հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո, քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը  չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Բացի նշված դեպքից՝ քվեաթերթիկը լրացնելիս  քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։   37/14 ընտրատեղամասում պապիկն օգնության կարիք ուներ, բայց օգնության ձեռք ոչ ոք չի մեկնել: Պապիկը դուրս է եկել թերթիկները մեկ ծրարի մեջ դրած և փորձել է գցել քվեատուփի մեջ: Լրագրողի արձագանքից հետո հանձնաժողովի նախագահը պապիկին հետ է ուղարկել քվեախցիկ, վերջինս այնտեղ թերթիկներն ըստ ծրարների գույների ճիշտ տեղադրել է, որից հետո ծրարները կնքվել են: Տեղեկատվությունը ստացվում http://iditord.org կայքից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում