Գլխավոր Լրահոս

Կարևոր չէ, թե ով է ստորագրել շտաբի փաստաթուղթը. Գ.Ծառուկյան

Կարևոր չէ, թե ով է ստորագրել շտաբի փաստաթուղթը. Գ.Ծառուկյան

Կարևոր չէ, թե ով է ստորագրել ընտրությունների վերահսկման միասնական շտաբի փաստաթուղթը, կարևոր է, որ բոլոր ուժերը մեկ բան են ցանկանում՝ թափանցիկ և ազատ ընտրություներ: Այսօր այսպիսի հայտարարություն արեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միասնական շտաբի ասուլիսին, որին մասնակցում էին Վարդան Օսկանյանը և ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե ամբողջ օրն աշխատել են և արձանագրել բոլոր հնարավոր խախտումները և ավելի ամփոփիչ դա կանեն ընտրությունների ավարտից հետո: «Մեզ մտահոգում է ընտրողների քանակի մասին ներկայացված տվյալներն այս ժամին, քանի որ սա այն թիվն է, որը ամբողջ թիվն էր կազմում նախորդ ընտրություններին: Պետք է հասկանալ՝ ինչով է  պայմանավորված այս ակտիվությունը: Տարօրնակ էր նաև ԿԸՀ-ի մեկնաբանությունը անհետացող կնիքների հետ կապված»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ «ԿԸՀ-ն ծավալուն կերպով փոխեց կնիքներն այնպես, որ հիմա էլ թանաքը չի ցնդում»: «Սա սահմանադրական կոպիտ խախտում է դիտվում: Այս ամենը վերահսկելը  ԿԸՀ-ի պարտականությունն է, և պետության գործառույթներն են, իսկ մենք տեսնում ենք , որ նա չի անում, ապա մենք ենք անում»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:   

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում