Գլխավոր Լրահոս

Ընտրությունների օրինականության նկատմամբ կասկածները խորանում են. Միասնական շտաբ

Ընտրությունների օրինականության նկատմամբ կասկածները խորանում են. Միասնական շտաբ

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը քիչ առաջ ասուլիս էր հրավիրել: Սա ընտրատեղամասերի փակումից հետո առաջին ասուլիսն էր, որին ներկա էին Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Վարդան Օսկանյանը (ԲՀԿ) և Լևոն Զուրաբյանը:

«Ընտրությունների մասնակիցների պաշտոնապես հրապարակած խիստ անարժանահավատ թիվը միայն խորացնում է կասկածները ընտրությունների օրինական ընթացքի վերաբերյալ»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հայտարարությունը ներկայացնելիս։ Նա նշեց, որ միասնական շտաբն անհրաժեշտ է համարում շարունակել համատեղ ջանքերը ընտրական գործընթացի բողոքարկման և վերահաշվարկի կազմակերպման ուղղությամբ։

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ Հայաստանից բացակայում է մոտ 700 հազ. մարդ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում, ինչը նշանակում է, որ ընտրողների իրական թիվը 1,7 մլն է։

Ո՛չ Լևոն Զուրաբյանը, ո՛չ Արմեն Ռուստամյանը համամիտ չէին Gallup International Association-ի հրապարակած exit poll-ի արդյունքների հետ։ Ըստ Ռուստամյանի՝ իրենք արդյունքները չեն կարևորել և չեն քննարկել միասնական շտաբում։ «Այս տվյալներն ուղղված են ազդելու հասարակական տրամադրությունների վրա։ Եթե exit poll-ի հարցերին հրաժարվել է պատասխանել հարցվածների 40 տոկոսը, միգուցե ավելի ճիշտ էր արդյունքներն ընդհանրապես չհրապարակել»,- նշեց Ռուստամյանը։

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ բոլոր հարցումները պատվիրված են Միքայել Մինասյանի [ՀՀԿ շտաբի պետի տեղակալ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա] կազմակերպությունների կողմից: «Նա ստեղծել է ստի կայսրություն։ Այս ընտրությունները խայտառակ ընտրություններ էին, չնայած իշխանությունների հավաստիացումներին, որ դրանք լինելու են ազատ, արդար և թափանցիկ։ Արձանագրվել է ընտրակեղծիքների լայն սպեկտր»,- ասաց Զուրաբյանը։

Ռուստամյանը նշեց, որ այս պահին շտաբին անդամակցող ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը տեղեկություններ են ստանում տեղամասերից և սպասում են ավելի մեծ պատկերը ստանալուն:

«Յուրաքանչյուր կուսակցություն այդ տվյալները կքննարկի ինքնուրույն, որից հետո մենք կհամադրենք դրանք միասնական շտաբում», - ասաց Արմեն Ռուստամյանը:

Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ դեռ մինչև ընտրությունները Կոնգրեսը նախատեսել էր մայիսի 8-ին հանրահավաք անցկացնել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում