Եթե ԲՀԿ-ն աղաչի, միգուցե նրան ընդունենք կոալիցիա: Aravot.am-ին նման հայտարարություն է արել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական Ռուբեն Հայրապետյանը: Հարցին, թե ի՞նչ է՝ կարծում ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ այս անգամ կոալիցիա կկազմի՞, Հայրապետյանը պատասխանել է. «Ցանկալի չի, բայց չեմ իմանում, դեռ հայտնի չի: Մենք նրա կարիքը չունենք: Հանրապետականը կոալիցիայի կարիք չունի: Եթե շատ խնդրի, միգուցե թույլ տանք: Եթե շատ խնդրեն, աղաչեն, որ տվեք մեզ շանս` արդարացնենք մեզ` կարող է: Բայց չգիտեմ դեռ` հանրապետականները թույլ կտա՞ն»:
Եթե ԲՀԿ-ն աղաչի, միգուցե նրան ընդունենք կոալիցիա. Ռուբեն Հայրապետյան

Civilnet










