Գլխավոր Լրահոս

Կշարունակվի բնական գազի սպառման դիմաց փոխհատուցումը

Կշարունակվի բնական գազի սպառման դիմաց փոխհատուցումը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» ավելի վաղ ընդունած որոշման մեջ` գործադիրը որոշել է 2012 թ. ապրիլի 1-ից մինչև 2013 թ. մարտի 31-ը շարունակել պետության կողմից անապահով ընտանիքների սպառած բնական գազի մասնակի փոխհատուցման քաղաքականությունը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից նշված ժամանակաշրջանում անապահով ընտանիքներից 300 խմ բնական գազի քանակության համար վճարումը գանձվելու է հաստատված սակագնից շուրջ 30 տոկոսով կամ 1000 խմ-ի համար 32 հազ. դրամով պակաս։  «Մեկ տարով ևս երկարաձգելով այս օժանդակությունը` մենք փաստորեն մեղմում ենք սոցիալական բացասական ազդեցությունը, որ կարող էին զգալ անապահով ընտանիքները»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում