Գլխավոր Լրահոս

Ձևավորվում է սոցիալական բնակարանային ֆոնդ

Ձևավորվում է սոցիալական բնակարանային ֆոնդ

ՀՀ կառավարության որոշմամբ` Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրակի փողոցի NN 25, 33, 34 շենքերը, որոնց կառուցումն ավարտին է հասցվել ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին, և որոնք նախատեսված են անօթևան միայնակ տարեցների համար, գրանցվել են որպես պետական սեփականություն, որպեսզի հետագայում սահմանված կարգով տրամադրվեն անօթևան միայնակ տարեցներին և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերի պատկանող անձանց։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, կառավարության այսօրվա նիստում մեկ այլ որոշմամբ գումար է տրամադրվել նշված բնակարանները կահավորելու նպատակով 59 լրակազմ գույքը Երևանից Մարալիկ տեղափոխելու համար։ 

«Սոցիալական բնակարանային ֆոնդը մենք հետևողականորեն ձևավորում ենք, - նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Մոտակա 3-4 տարվա ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կունենա բավական պատշաճ բնակարանային ֆոնդ և կկարողանա լուծել սոցիալական խնդիրները»։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում