Այս տարի սոցցանցի 3500 աշխատակիցները, ընդհանուր առմամբ, կվճարեն 4 մլրդ հարկ։ Այդ դեպքում յուրաքանչյուր աշխատակցի բաժին է ընկնում միջինը $1,1 մլն։
Բարձր հա8կերը պայմանավորված են Facebook-ի՝ աշխատակիցների համար նախատեսված մոտիվացիայի հատուկ սխեմայով՝ սահամանփակ բաժնետոմսերի (restricted stock units, RSU) տրամադրմամբ։ RSU ստացած աշխատակիցը կարող է իրացնել այն՝ փոխակերպել բաժնետոմսի, միայն փաստաթղթերում նախապես ամրագրված իրադարձությունից՝ օրինակ IPO-ի անցկացումից հետո։
RSU-ի համակարգը հարկերի վճարման տեսանկյունից որոշակի առանձնահատկություններ ունի։ Այսպես՝ աշխատակիցները իրենց RSU-ն IPO-ի անցկացումից 5-6 ամիս հետո բաժնետոսմի պետք է վերածեն 4 շաբաթվա ընթացքում։ Այս ժամանակահատվածում սոցցանցը RSU-ի իրացման նպատակով աշխատակցիների համար 277 մլն բաժնետոմս կթողարկի։
ԱՄՆ-ի հարկային օրենսդրությունը հնարավորություն է տալիս RSU-ն դիտարկել ոչ թե սովորական բաժնետոմս, այլ սովորական եկամուտ, քանի որ սահամանափակ բաժնետոմսերը փոխհատուցման մի մասն են։ Այս դեպքում աշխատակիցները հարկադրված կլինեն հարկեր վճարել ինչպես դաշնային մակարդակով, այնպես էլ Կալիֆորնիայի նահանգի՝ ինչը կկազամի 45%:
Հետևապես՝ IPO-ի անցկացումից հետո աշխատակիցները $1 մլն դոլար միանվագ հարկ կվճարեն։ Եթե ընկերությունը աշխատակիցներին բաժնետոմսերի ստացման և բաժնետոմսերի գնման օպցիոնների համար դրամաշնորհներ տրամադրի, հարկային վճարումները հնարավոր կլիի նվազագույնի հասցնել՝ արագացնելով կամ հետաձգելով պայմանագրերը արժեթղթերով փոխանակելու գործընթացը։ RSU -ի դեպքում դա հնարովր չի անել։
Նշենք, որ Facebook-ը IPO-ի անցկացման հայտ է ներակայացրել 2012թ. փետրվարին։ Սոցցանցը մտադիր է տեղաբաշխման արդյունքում շուկայից շուրջ $5 մլրդ ներգրավել։ IPO-ի ընթացքում մեկ բաժնետոմսը կարժենա $28-35։
Civilnet











