Մայիսի 6-ի ընտրություններն անցան համատարած ընտրախախտումներով: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ընտրությունների վերահսկման միասնական շտաբը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին: Հայտարարությունն ընթերցեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ միասնական շտաբի երեք կուսակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն արձանագրում են, որ մայիսի 6-ին ընտրություններն անցան համատարած ընտրախախտումներով, որ ԿԸՀ-ն չի ապահովել կրկնակի քվեարկության բացառումը: «Շտաբը արձանագրում է, որ մայիսի 6-ի ընտրություններում ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքը»,- ասված է շտաբի հայտարարությունում:
Ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքը. Միասնական շտաբ

Civilnet










