Գլխավոր Լրահոս

Վարդան Օսկանյանը՝ «ընտրակեղծիքների նորարարության» մասին

Վարդան Օսկանյանը՝ «ընտրակեղծիքների նորարարության» մասին

ՀՀ նախկին արտգործնախար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը մայիսի 6-ին կայացած ընտրություններում նկատել է ընտրակեղծիքների «նորարարություն»: Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի այսօրվա ասուլիսին Օսկանյանը ընտրակեղծիքների նորարարությունը բաժանեց երեք խմբի՝ ուռճացված ցուցակներ, ցնդող կնիքներ և առավոտյան շուտ աննախադեպ զանգվածային քվեարկություն:

Նշենք, որ ընտրությունների վերահսկման միասնական շտաբը՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի մասնակցությամբ, այսօր հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մայիսի 6-ի ընտրություններում ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքը:

Հայտարարությունն ընթերցեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ միասնական շտաբի երեք կուսակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն արձանագրում են, որ մայիսի 6-ին ընտրություններն անցան համատարած ընտրախախտումներով, որ ԿԸՀ-ն չի ապահովել կրկնակի քվեարկության բացառումը: «Շտաբը արձանագրում է, որ մայիսի 6-ի ընտրություններում ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքը»,- ասված է շտաբի հայտարարությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում