Այսօր հրավիրված ասուլիսին Հայ ազգային կոնգրեսի մասը կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Նա նշեց, որ առաջիկայում իրենց կուսակցությունում քննարկելու են ՀԱԿ-ի հետ համագործակցության նոր ֆորմատը՝ չբացառելով ՀԱԿ-ից դուրս գալու տարբերակը:
Նա նշեց, որ ՀԱԿ-ի հետ տարաձայնություններն առաջացել են անցյալ տարվա գարնանից: Նա նշեց, որ առայսօր ՀԱԿ-ում մնացել են, որպեսզի չխախտեն ընդդիմության միասնականությունը:
Civilnet











