Գլխավոր Լրահոս

Հայաստանում գործարարների նկատմամբ վերաբերմունքը շրջադարձորեն պետք է փոխվի. ԱՄՀ ներկայացուցիչ

Հայաստանում գործարարների նկատմամբ վերաբերմունքը շրջադարձորեն պետք է փոխվի. ԱՄՀ ներկայացուցիչ

«Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու համար շատ բան է հարկավոր անել: Իշխանությունների վերաբերմունքը գործարարների նկատմամբ շրջադարձորեն պետք է փոխվի». այսպիսի հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան Reuters գործակալության հետ զրույցում (մայիսի 4-ին):

Reuters-ի հրապարակած հոդվածում նշված է, որ «Հայաստանում, որտեղ կիրակի անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, անառողջ գործարար միջավայր է և լայնատարած կոռուպցիա բիզնեսին առնչվող տարբեր պետական գերատեսչություններում»:

«Որոշ խոշոր ընկերությունների նկատմամբ չափից ավելի քիչ վերահսկողություն կա և, ընդհակառակը, չափից ավելի մեծ վերահսկողություն կա փոքր ընկերությունների նկատմամբ»,- ասել է Տոլոսան: Ըստ նրա՝ անառողջ բիզնես միջավայրը ազդում է տեղի գործարարների և օտարերկրյա ներդրողների վրա:

 Տոլոսան նշել է, որ Հայաստանը պետք է բարելավի իր ներդրումային միջավայրը, որպեսզի կարողանա նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից և ապահովել առավել կայուն աճ:

«Որոշակիության և օտարերկրյա ներդրողների պաշտպանության մեծ բաց կա,- ասել է Տոլոսան՝ հավելելով, որ օտարերկրյա ներդրումների օրինակները տարբեր են:- Եղել են ինչպես հաջողված պատմություններ, այնպես էլ դեպքեր, երբ ներդրողները համարել են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը ճիշտ չէ, փակել են բիզնեսները և հեռացել երկրից»:  

Հոդվածում նշված է, որ 2011թ.Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հայտարարված ծավալը կազմել է $539 մլն կամ ՀՆԱ-ի 5,3%-ը, և ԱՄՀ-ն ակնկալում է, որ այդ ծավալը 2012թ. կհասնի $574 մլն-ի՝ հիմնականում հեռահաղորդակցության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում կատարվող ներդրումների հաշվին:

Տոլոսան ընդգծել է, որ Հայաստանը պետք է նվազեցնի իր կախվածությունը Ռուսաստանից, որը հիմնական ներդրողն է և երկրի տնտեսությունում գլխավոր շարժիչ ուժը:

Եթե Հայաստանում գործարար միջավայրը լավանա, այն նոր հնարավորություններ կստեղծի օտարերկրյա ներդրումների և այդ ներդրումների դիվերսիֆիկացման համար, ինչը Հայաստանին հնարավորություն կտա նվազեցնել Ռուսաստանի տնտեսությունից կախվածության ռիսկերը»,- ասել է Տոլոսան:

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում