KPMG-ն ուսումնասիրությունն իրականցրել է 14 երկրի 110 քաղաքի շրջանում։
Արագ զարգացող երկրներում բիզնեսի վարման ընդհանուր ծախսերը շատ ավելի քիչ են, քան զարգացած երկրներում։
Զարգացած երկրներից առավել շահավետ է բիզնես վարել Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում։ Առավել շահավետ պայմաններ են առաջարկում նաև Հնդկաստանն ու Չինաստանը։ Վերջիններիս առավելությունները պայմանավորված են աշխատանքի դիմաց ցածր վարձատրությամբ։ Այսպես՝ Կանդայում և ԱՄՆ-ում արտադրական օբյեկտների վարձակլման արժեքը Չինաստանի, Մեքսիկայի և Բրազիլիայի համեմատ ավելի բարձր է։ Արտադրական օբյեկտների վարձակալման համար ամենից շատ անհրաժեշտ կլինի ծախսել Ռուսասատանում, այնուհետ՝ Մեծ Բրիտանիայում։
Թվային տեխնոլոգիաների ոլորտում զարգացած երկրներից առավել գրավիչ են Կանադան, Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները, իսկ արագ զարգացողներից՝ Հնդկաստանը, Չինաստանաը և Ռուսաստանը։ Բրազիլիայում այս ոլորոում ծախսերն ավելի շատ են, ինչը պայմանավորված է ոլորտի ընկերությունենրի նկատմամբ սահմանված անուղղակի հարկերով։ Թվային տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների նկատմամբ ամենացածր շահութահարկը Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում և Ավստրալիյում են։
Գիտահետոազոտական աշխատանքների վրա կատարվող ծախսերի տեսանկյունից առավել գրավիչ պայմաններ զարգացած երկրներից առաջարկում են Նիդերլանդները, Կանադան և ֆրանսիան, իսկ զարգացող երկրներից՝ Հնդկաստանը, Չինաստանն ու Մեքսիական։
Ըստ արդյուանբերական արտադրանքի վրա կատարվող ծախսերի՝ առավել գրավիչ պայմաններ առաջարկում են Մեծ Բրաիտանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան։ Ուսումանսիրված 14 երկրից ամենաքիչը ծախսում են Չինաստանի արդյունաբերական ձեռնարկությունները։ Արդյունաբերական ձեռնարակութնների նկատմմաբ ամենացածր շահութահարակը սահմանված է Կանդայում, Չինաստանում, Ռուսասատոնւմ և Մեծ Բրիտանիայում։
KPMG-ի փորձագետների կարծիքով՝ ընկերությունները, որոնք գործում են մի քանի երկրում, պետք է կարողանան ապահովել շահույթի առավելագույն մակարդակ, քանի որ առկա են երկրներից յուրքանչյուրին բնորոշ ռիսկեր։ Հետևապես՝ այս երկրներում բիզնեսի վարման առավելությունների և թերությունների ուսումնասիրումը ընկերությունների ներդրումային քաղաքկանությունում հանգուցային դերակատրում ունի։
Civilnet











