Գլխավոր Լրահոս

Վերադարձը դրահմային՝ աղետ Աթենքի համար․ Հունաստանի նախկին վարչապետ

Վերադարձը դրահմային՝ աղետ Աթենքի համար․ Հունաստանի նախկին վարչապետ

Այսպիսի հայտարարություն է արել Հունաստանի նախկին վարչապետ Կոստաս Սիմիտիսը, հաղորդում է  Bloomberg-ը։

Ըստ Սիմիտիսի՝ դրահմային վերադառնալու գաղափարը չպետք է քննարկվի՝ այն անգամ գոյության  իրավունք չունի։

Սիմիտիսը Հունաստանի վարչապետ է եղել երկրի՝ եվրոգոտու մտնելու պահից ի վեր՝ սկսած 2001թ.։

Սիմիտիսի կարծիքով՝ Աթենքի՝ եվրոգոտուց դուրս գալու դեպքում բանկերը հարկադրված կլինեն  գործարքների կատարումը դադարեցնել առնվազն 3 ամսով։ Այս ժամանակահատվածում նրանք պետք է փող տպեն՝ պատրաստվելով նոր  գործարքների իրականցմանը։ Բանկերի փակումը երեք ամսով, ըստ Սիմիտիսի, անհեթեթություն է, և Հունաստանի՝ եվրոգոտուց դուրս գալու հարցի քննարկումն անիմաստ է։

Աթենքի՝ արժութային գոտին լքելու մասին խոսակցությունները ավելի  են ակտիվացել մայիսի 6-ի այս երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում