Անցած ամիս եվրոպական շուկա է մատակարարվել շուրջ 1,18 մլն նոր ավտոմեքենա, ինչը 6,9%-ով զիջում է անցած տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշին։ Այս տարվա առաջին չորս ամիսներին գրանցումների թիվը նվազել է 7,5%-ով՝ կազմելով գրեթե 4, 4 մլն ավտոմեքենա։
Եվրոպայի տարբեր երկրներում ավտոմեքենաների պահանջարկը տարբեր ցուցանիշներ է արձանագրել։ Այսպես՝ հիմնական շուկա համարվող Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում վաճառքները աճել են համապատասխանաբար 3,3%-ով և 2,9%-ով։ Ֆրանսիացիները այս ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ 1,9%-ով քիչ են գնել ավտոմեքենա։ Զգալի անկում է արձանագրվել Իտալիայում՝ 18,0%-ով և Իսպանիայում 21,7%։ Ավտոմեքենաների վաճառքներն ավելացել են նաև Հունգարիայում, Էսոտնիայում, Չեխիայում, փոխարենը նվազել են Ֆինալանդիայում, Հունաստանում, Պորտուգալիյում, Դանիայում և Իռլանդիայում։
Տարեսկզբից ի վեր՝ իրենց լավ են «զգում» Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի շուկաները, որոնք այս տարվա չորս ամիսներին արձանագրել են համպատասխանբար 1,8% և 1,4% աճ։ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին ամենից մեծ կորուստները կրել են Իսպանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի շուկաները՝ համապատասխանաբար 7,0%-ով, 17,5%-ով և 20%-ով։
Եվրամիությոն երկրներում ավտոմեքենաների վաճառքների անկումը կայուն շարունակվում է սկսած 2008թ.։
Civilnet











