Գլխավոր Լրահոս

Իշխանության անպարտելիության միֆը

Իշխանության անպարտելիության միֆը

Ընտրություններից հետո լրատվական-քաղաքական որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ստեղծել հասարակության բարոյալքվածության և ծախվածության կերպար, ինչը բավական վտանգավոր է ներքաղաքան գործընթացների կտրվածքում: Անկախ այն բանից, թե համապետական ընտրություններն ինչ աստիճանով են կեղծվել, ընտրական գործընթացներում ժողովուրդը միշտ էլ եղել է կարևորագույն գործոն: Այսինքն՝ իշխանությունը, ունենալով հասարակական վստահության որոշ պաշար, տարատեսակ կեղծիքների միջոցով պարզապես ուռճացրել է ընտրությունների վերջնական արդյունքները: Չնայած, որ մինչև մայիսի 6-ի ընտրությունները իշխանությունը կարևորել է ժողովրդի կարծիքը և այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարել, վերջին ընտրական գործընթացները ցույց տվեցին, որ գործող իշխանությունը համառորեն անտեսում է հասարակական կարծիքի գոյությունը:

Հատկանշական է, որ խորհրդարանական այս ընտրությունների նախընտրական փուլում նույնիսկ չնկատվեց փողոցների ասֆալտապատման կամ բակերի բարեկարգման մասշտաբային գործընթաց, ինչը բնորոշ էր խորհրդարանական նախորդ ընտրությունների նախընտրական փուլերին: Անկախ այն բանից, թե որքանով են թվարկված մեթոդները ընդունելի կամ մերժելի, իշխանությունը փորձում էր հաճոյանալու միջոցով համոզել քաղաքացիներին՝ ինքնակամ քվեներ ստանալու ակնկալիքով: Այս անգամ իշխող կուսակցությունը նույնիսկ ցուցադրական կերպով հրաժարվեց հրապարակային բանավեճից, այն դեպքում, երբ լրատվամիջոցների (ավանդական և էլեկտրոնային) մեծ մասը իշխանական ուղղակի կամ միջնորդավորված վերահսկողության ներքո է:

Կարելի է ուշադրություն դարձնել ևս մեկ հետաքրքիր հանգամանքի վրա. այս անգամ հեռուստատեսությունները և մյուս լրատվամիջոցները առավել թափանցիկ և օբյեկտիվ էին, իսկ ընտրությունների արդյունքները՝ անարժանահավատ ու կասկածելի:  Իրական ժողովրդավարական ոչ մի երկրում հասարակական կարծիքի և ընտրությունների արդյունքների միջև նման խզվածքի չի կարելի հանդիպել:

Իշխանությունը, օգտագործելով անաղմուկ, սակայն արդյունավետ աշխատող ընտրակեղծիքի մեքենան, առանց բավարար հասարակական աջակցության խորհրդարանում մեծամասնություն ստացավ:

Միտումանվոր ստեղծելով ծախված ժողովրդի կերպար, իշխանությունը փորձ է անում հասարակությանը համոզել, որ իրականում ինքը չի կեղծել ընտրությունները, այն կեղծել է հենց ժողովուրդը: ՀՀԿ-ն պարզապես պարտաճանաչ կերպով վճարել է իր ստացած քվեների համար: Այսինքն՝ ժողովուրդն ուներ ընտրություն՝ չվաճառելու քվեները, սակայն ինքնակամ առևտրի մեջ է մտել և այժմ դժգոհելու առիթ չունի: Այս թեզը խիստ վտանգավոր է, այն ժողովդրին դրդում է մոռանալ սեփական ուժերով որևէ բան փոխելու կարողության մասին: Թեզը զարգացնելում շահագրգռված է միայն իշխանությունը:

Իրականում անհավասար պայմաններում տեղի ունեցած ընտրություններում չորս մեծամասնական տարածքներում իշխանությունը լուրջ հարված ստացավ. Գյումրիում և Վանաձորում պարտվեցին իշխանության թեկնածուները, իսկ Երևանի երկու մեծամասնական տարածքներում ընդդիմադիր թեկնածուները անհավասար պայքարում գրեթե հավասար քվեներ հավաքեցին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում