Գլխավոր Լրահոս

2011-ին ՀՀ-ի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է. վարչապետ

2011-ին ՀՀ-ի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է. վարչապետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարությունը քննության է առել ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, որտեղ 2011 թ. բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի։ ՀՀ կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ` նախ` հետևողական դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև տարվա ընթացքում հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության միջոցով հաջողվել է մեղմել դեռևս նախորդ տարվա կեսից ձևավորված բարձր գնաճային միջավայրը, երկրորդ` արձանագրվել է տնտեսական աճի տեմպի արագացում` հիմնականում արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի առաջանցիկ աճի հաշվին։ Հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Միջազգային ֆինանսական կառույցները 2011 թ. մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները և դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց բարձր են գնահատել։ Դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունն անցնում է առանց որևէ խնդրի և այն ծրագիրը, որի շուրջ բանակցում էինք, մայիսին հավանություն ստացավ։ Մենք արձանագրում ենք, որ 2011-ին մեր երկրի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է, և դա բավական դրական ձեռքբերում է։ Մենք ապահովելու ենք այս քաղաքականության շարունակականությունը։ Արդեն տեսնում ենք, որ «Moody's» միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը դրական է գնահատում տնտեսական մեր վարկանիշը, ինչն ստեղծում է տնտեսական աճը շարունակելու բարենպաստ պայմաններ։ Մեզ հաճախ քննադատում էին, որ դրամավարկային քաղաքականությունն և հարկաբյուջետային քաղաքականությունն արդյունավետ չենք իրականացնում, սակայն տեսնում ենք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բացարձակապես այլ գնահատականներ են տալիս։ Հասկանալի է, որ աշխարհն առաջնորդվում է այդ գնահատականներով»։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում